ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Զգուշացում

Զգուշացում
04.03.2026 | 12:07

Երկար ժամանակ լուրեր էի լսում, որ «Յանդեքս Տաքսի»-ի որոշ վարորդներ կեղծ փող են շրջանառում։

Կարծում էի՝ հեքիաթ է։ Մինչև․․․

Այսօր կինս «Էրեբունի Մոլ»-ի մոտ իջնելիս վարորդին ասում է, որ մանր չունի՝ 20 000 դրամ է, կարող է փոխանցումով վճարել իր նշած քարտին։

Վարորդը՝ Հարությունյան Էդգար Հարությունի, սկզբում ասում է՝ փոխանցում չի ընդունում, վերցնում է 20 000-ը։ Մի քանի վայրկյան անց «մտափոխվում» է, իր նշած քարտին ստանում փոխանցումը և վերադարձնում է գումարը, ապա արագ հեռանում։

Վերադարձված թղթադրամը՝ ԿԵՂԾ է։

Զանգերին չի պատասխանում։

«Յանդեքս»-ից ասում են՝ դիմեք ոստիկանություն։

Սա արդեն պատահականություն չէ։ Սա առերևույթ սխեմա է։

Ներկայացնում եմ վարորդի տվյալները։

Եթե ճանաչում եք՝ գրեք անձնական հաղորդագրությամբ։ Եթե ինքը հանցագործ խմբավորման անդամ չէ, ապա պետք է կապի դուրս գա։

Խնդիրը փողի չափը չէ, որը իրականում այսօր շատ այլ ընտանիքների համար մեծ գումար է։

Խնդիրը մարդու մերժելի որկան է, որը չենք հանդուրժելու։

Դիմելու ենք ոստիկանություն։

Խնդրում եմ տարածել, որպեսզի ուրիշները չխաբվեն և գտնենք այս մարդուն։

Ես դեռ ուզում եմ հավատալ, որ կնոջը քցող ավարտված սրիկայի հետ գործ չունենք։

Հույս ունեմ սխալմամբ է մարդկանց կեղծ թղթադրամ տալիս։

Բորիս ՄՈՒՐԱԶԻ

Դիտվել է՝ 2963

Մեկնաբանություններ